Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսի հետևանքով 12 մարդ է մահացել

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում վերջին 1 օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 պացիենտ: Այս մասին երեքշաբթի հայտնել է երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հսկողության և մոնիտորինգի օպերատիվ շտաբը:

«Մոսկվայում մահացել է 12 պացիենտ, բոլորի մոտ եղել է հաստատված թոքաբորբ, ինչպես նաև կորոնավիրուսի թեստի դրական պատասխան»,- ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել են շտաբից:

Համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանի մայրաքաղաքում մահացել է 4 933 մարդ, որոնց մոտ հաստատված է եղել կորոնավիրուս:

Վեր