Տեղացիները չէին հիշում՝ վերջին անգամ երբ է Բերդում դասական համերգ կազմակերպվել. Աննա Հակոբյան

Երեկ երեկոյան Բերդում տեղի ունեցավ «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացումը: Այս մասին սոցկայքի իր էջում գրեկ է ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը։

 

«Հրաշալի կատարումներով ելույթ ունեցան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:

 

Տեղացիները չէին հիշում, թե վերջին անգամ Բերդում երբ է դասական համերգ կազմակերպվել:

Շնորհակալություն պարգևած անփոխարինելի րոպեների համար,- նշել է նա:

Վեր